HYDRODYNAMIC TECHNOLOGIES ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ Նոր սերնդի հիդրոէներգիա Ջրային նոր էներգիա

ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ-ն ապահովում է նորարարական լուծումների նախագծում եւ արտադրություն հիդրոէներգետիկական սերնդի համար: ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ-ը ծնվել է արդյունավետ եւ հաստատուն վերականգնվող էներգիաների անհրաժեշտության (հիմնականում դեպի տարածքներ) եւ նոր տեխնոլոգիական ու արդյունաբերական կարողությունների միության արդյունքում՝ համատեղելով շրջակա միջավայրի պահպանումը, հզորությունը ու տեղադրման հարմարությունները: Մեր լուծումները լիովին գտնվում են COP21-ի (Կլիմայական փոփոխությունների համաժողովի) հեռանկարների եւ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու մասին Փարիզի համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաեւ դրական էներգետիկ հաշեկշռով տարածքների եւ անհրաժեշտ էներգետիկ անցման տրամաբանության մեջ:

Մեր լուծումները լիովին գտնվում են COP21-ի (Կլիմայական փոփոխությունների համաժողովի) հեռանկարների եւ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու մասին Փարիզի համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաեւ դրական էներգետիկ հաշեկշռով տարածքների եւ անհրաժեշտ էներգետիկ անցման տրամաբանության մեջ: Մեր ավագ խորհրդատուների օժանդակությամբ իրականացվող փորձաքննությունն ուժեղ է սկսած փոքր թեքության հոսքերով տեղանքների համար համապարփակ ուսումնասիրություններ անցկացնելուց՝ ապահովելով էներգիայի արտադրություն, շրջակա միջավայրերի եռաչափ (3D) մոդելավորում եւ համակարգերի ներդրում, մինչեւ մեր տեխնոլոգիաների տեղադրում եւ միացում էլեկտրական ցանցերին: ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ-ի աշխատանքային խմբերը ներգրավված են նաեւ շահագործողների (տարածքների կամ մասնավոր օպերատորների) վերապատրաստման եւ հավաստագրման հարցերում: ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ-ի առաջին 4 փորձնական պտուտակները կտեղադրվեն մետրոպոլային քաղաքային տարածքում 2016 թվականի աշնանը՝ մինչեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ արդյունաբերական մասշտաբով ֆրանսիական, եվրոպական եւ միջազգային մակարդակով առանցքային պատասխաններ տալը:

 

HYDRODYNAMIC TECHNOLOGIES պտուտակների արդյունավետությունը

ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ-ի (HDT) գիտահետազոտական եւ ինժեներական խմբերի աշխատանքը թույլ է տվել բարելավել բազմաթիվ առանցքային կետեր հիդրոդինամիկական պտուտակների արտադրական համակարգերի համար: Շահագործման բոլոր պարամետրերն ավտոմատացվել են՝ օպտիմալ էներգետիկ արդյունավետություն ապահովելու նպատակով: Մեր տեխնոլոգիաները լիովին համատեղելի են քաղաքային եւ արվարձանային միջավայրերում պարզ եւ ապահով տեղադրման համար: Դրանք ապահովում են ջրի հոսքերի էկոլոգիայի (ձկների եւ ողողատների) լիակատար շարունակական պահպանում, ունեն շատ թույլ ձայնային եւ վիզուալ ազդեցություն եւ միացման ու օգտագործման պարզություն: